Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնես ո՞ւմ են խաբում. «Հրապարակ»

Հոկտեմբեր 23,2015 11:34

Երբ նախարարը կամ վարչապետը գնում են որեւէ մարզ՝ այցի, հատկապես դժգոհ գյուղացիներն (իսկ մեզ մոտ բոլորն էլ դժգոհ են) ուզում են գնալ՝ իմանալու իրենց տրված խոստումների արդյունքը, բայց մարզպետն իր հերթին, քաղաքապետն իր հերթին, գյուղապետն ու մյուսներն իրենց հերթին փախցնում են աչքից, որ չտեսնեն, բան չասեն, բան չուզեն։ Արատավոր ու անուղեղ մոտեցում։

Ընդ որում՝ այս մոտեցումն առկա է շատ այլ երկրներում եւս։

Ուզբեկստանի Ֆերգանայի շրջանում վարչապետ Շավքաթ Միրզիեւի այցից առաջ բնակիչներին ստիպել են հավաքած բամբակը սոսնձել բամբակենիների վրա։ Վերանորոգվել են նաեւ ճանապարհները, որոնցով պետք է անցնի վարչապետը։ Քաղաքապետ Գանիեւը կարգադրել էր «բամբակի դաշտերում ձյունաճերմակ սպիտակություն» ապահովել։ Այս լուրը տարածեց հայկական հեռուստատեսությունը եւս։

Բայց պարզվում է, որ մեզ մոտ էլ նման մի բան է տեղի ունեցել։

Գյուղնախարար Սերգո Կարապետյանն այցելել է Գավառի տարածաշրջանի Գանձակ համայնք, որտեղ դիտարկել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքը։ Այստեղ նախարարը համոզվել է, որ կարտոֆիլի բերքն ընթացիկ տարում բավական առատ է եւ բարձրորակ, եւ գյուղացիները հեկտարից մոտ 60 տոննա բերք են ստանում։

Ես՝ որպես գավառցի, խստիվ կասկածում եմ գյուղնախարարի խոսքերի իրականությանը։ Պարզապես, գուցե մարզպետը կամ Գանձակի գյուղապետը ծանոթացել են Ուզբեկստանի փորձին ու կարտոֆիլ շաղ տվել դաշտում։

Գեղարքունիքում, ախր, մի հեկտարի վրա իսկի 60 տոննա հող չկա…

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031