«Այո»-ի կողմնակից ուժերը՝ ՀՀԿ-ն, եւ ՀՅԴ-ն, առաջիկա օրերին կքննարկեն՝ միասնական շտաբ ձեւավորել համատեղ, թե՞ ւսռանձին-առանձին իրականացնել «այո»-ի քարոզարշավը։ Այս մասին մեզ հետ զրույցում երեկ հայտարարեց ԲՀԿ քաղխորհրդի համակարգող Աբրահամ Մանուկյանը։ Թեպետ ԲՀԿ-ում պարապ նստած չեն. երեկ ակտիվն այցելել էր Արտաշատ։ Տարածքային գրասենյակներ այցելելու անվան տակ ԲՀԿ-ում նաեւ քարոզչություն են իրականացնում, բայց փոքր-ինչ զուսպ, քանի որ անգամ ՀՀԿ-ն դեռ ակտիվ հունի մեջ չի մտել:
– Իսկ Ի՞նչն է խանգարում միասնական շտաբ ձեւավորել, բոլորը «ոչ»-ի կողմնակիցներին են մեղադրում, բայց չէ՞ որ «այո»-ում էլ միասնականություն չկա, ինչո՞ւ, զարմանալի է։
– Քննարկման խնդիր Է։ Չի բացառվում, որ. «այո»-ի կողմնակիցները նստենք, կարող է միասնական տանենք, քննարկման խնդիր է:
– Իսկ ի՞նչը կարող է խոչընդոտել, որ միասնաբար հանդես չգաք, չէ՞ որ այդպես ավելի հուժկու կլինի քարոզչությունը։
Կարդացեք նաև
– Դա, էլի եմ ասում, քննարկման հարց է, մենք կուսակցության քաղխորհրդում էլ այս երկու օրը կքննարկենք եւ բոլոր հարցերին վերջնական պատասխան կտանք։ Ի վերջո, մեր քաղխորհուրդը նախ եւ առաջ պիտի որոշի՝ միայնա՞կ ենք գնում, թե՞ առանձին:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում