Այն, որ Հայաստանում որոշ խաչմերուկներում երթեւեկության կազմակերպումը դառնում է մտածված ու հաշվարկված, անշուշտ, լավ է։ Եվ եթե մտածվեն ու «եվրովերանորոգվեն» եւս մոտ 50-100 խաչմերուկներ, ապա Երեւանում խցանումների քանակը կարող է էապես նվազել՝ հասնելով համարյա զրոյականի։
Բանն այն է, որ ի հեճուկս կարծրատիպի, Երեւանում այնքան էլ շատ չեն մեքենաները: Երբ ասում են, որ «էս քաղաքում էսքան մեքենա չպիտի լինի», երեւի մոռանում են, որ աշխարհում կան հազարավոր քաղաքներ, ուր քառակուսի կիլոմետրի վրա տասնյակ անգամներ ավելի շատ մեքենաներ կան, քան Երեւանում։ Ավելին, այդ թվում կան հարյուրավոր քաղաքներ, որոնց հին կենտրոնը չի վերակառուցվել եւ մնացել է ուշ միջնադարյան նեղ (5-10 մետր լայնությամբ) փողոցներով, ի տարբերություն Երեւանի, որի կենտրոնը նոր է եւ ունի բազմաթիվ լայն փողոցներ ու պողոտաներ… Օրինակ, Մաշտոց, Բաղրամյան, Սայաթ-Նովա, Ամիրյան, Խանջյան, Տիգրան Մեծ, Գրիգոր Լուսավորիչ, Կորյուն, Հերացի փողոցների (պողոտաների) լայնությունը 40 մետրից ավելի է։
Այսպիսի հնարավորություններով Երեւանում կա ընդամենը շուրջ 2-3 հարյուր հազար մեքենա.. Երբ շատ ավելի նեղլիկ փողոցներով ու վատ հնարավորություններով հազարավոր քաղաքներում մեքենաների թիվը մեկ միլիոնից ավելի է։
Սա նշանակում է, որ Երեւանում երթեւեկության կազմակերպումը ոչ թե վատ է, այլ սարսափելի վատ է։ Դեռեւս սովետական ժամանակներում «չմտածված» խաչմերուկները շարունակում են մնալ «չմտածված» եւ, ի հեճուկս ահռելի չափերի, ունենում են չափազանց փոքր թողունակություն։
Կարդացեք նաև
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում