Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Պաշտոնական Ստեփանակերտը մի շարք կարեւոր առաջարկներ է ներկայացրել». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 23,2015 10:52

Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

  -Մեկ ամիս առաջ ԱՄՆ կոնգրեսականները 3 կետից բաղկացած ծրագիր առաջարկեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. հասնել նրան, որ դիպուկահարները հետ քաշվեն շփման գծից, ավելացվի ԵԱՀԿ դիտորդների քանակը, տեղադրվեն տեխնիկական միջոցներ, որոնք կտեսագրեն ողջ տեղաշարժը շփման գծի երկայնքով: Երկու օր անց համանախագահները կժամանեն տարածաշրջան, կլինեն նաեւ ԼՂՀ-ում, արցախյան կողմն իր հերթին կբարձրացնի՞ այս հարցերը, եւ ի՞նչ սպասելիքներ ունեք դրանց իրականացման առնչությամբ:

-Ընդհանրապես, երբ համանախագահները գալիս են Արցախ, մենք քննարկում ենք տարբեր հարցեր` ընթացիկ, իրավիճակային, նաեւ նոր զարգացումների ու ակնկալիքների մասին, հատուկ ուշադրություն է դարձվում սահմաններին տիրող իրավիճակին: Այս անգամ եւս կխոսվի Ադրբեջանի ապակայունացնող քայլերի մասին:

Պաշտոնական Ստեփանակերտը մի շարք կարեւոր առաջարկներ է ներկայացրել. կետերից մեկը դարձյալ վերաբերում է դիպուկահարների հետքաշմանը: Բայց արդեն դիպուկահարների հետքաշման մասին խոսելիս այլ հարցեր եւս առաջ են գալիս:

Բանն այն է, որ Ադրբեջանը այժմ ավելի քիչ է օգտագործում դիպուկահարներին, չնայած նրանք դարձյալ սահմանին են, բայց հակառակորդն ավելի շատ զինադադարի ռեժիմը խախտում է օգտագործելով խոշոր տրամաչափի զինատեսակներ` ականանետներ, թուրքական հրթիռային համակարգեր: Եվ համանախագահների հետ պետք է անպայմանորեն խոսենք Բաքվի կողմից նման զենքերի կիրառման անթույլատրելիության մասին: Ադրբեջանն իր վրա վերցրել է պարտավորություն` 1994-ին ստորագրելով Բիշքեկյան համաձայնագիրը, ուր նշված է, որ պետք է պահպանվի զինադադարի ռեժիմը:

Շփման գծում ԵԱՀԿ դիտորդների քանակի ավելացման, տեխնիկական սարքավորումների տեղադրման հարցերը եւս կդառնան քննարկման առարկա: Բայց որպեսզի «քաղաքական կիկոսություն» չլինի, պետք է, որ Ադրբեջանը եւս համաձայնվի այս բոլոր քայլերի կատարմանը: Բայց նրանք չեն համաձայնվում, ու խնդիրը հենց դա է:

ԼՂՀ-ն Ադրբեջանին առաջարկեց սահմանին հաստատել լռության օրեր, հատկապես հոգեւոր, ազգային, միջազգային տոների ժամանակ: Բայց Ադրբեջանը դա էլ մերժեց: Այսօր էլ գրեթե կասկած չունեմ, որ Բաքուն կմերժի տեսագրող սարքերի տեղադրման առաջարկը: Ադրբեջանի նման պահվածքը մեկ անգամ եւս ապացուցում է, թե ով է մեղավորը, ով է խախտում հրադադարը, ով է իրական պատասխանատուն:

Այնուհանդերձ մենք մեր առաջարկներն անելու ենք։

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031