Երեկ իսրայելական մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, թե Իսրայելի զինված ուժերը հատուկ օպերացիա են իրականացրել Հայաստանում՝ Իսրայելի բանակի ռազմաօդային ուժերի ծառայող Արա Մարտոյանին էվակուացնելու համար։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների, Մարտոյանը օգոստոսի վերջին մեկ շաբաթով ժամանել է Հայաստան՝ հարազատներին այցելության, բայց ՀՀ իշխանությունները նրան թույլ չեն տվել վերադառնալ Իսրայել, պատճառաբանելով, թե Մարտոյանը ծնվել է Հայաստանում եւ պետք է ծառայի Հայաստանի բանակում։
«Իսրայելում հատուկ օպերացիա էր մշակվել երիտասարդ զինվորին տուն վերադարձնելու համար, ինչն էլ հաջողությամբ իրականացվել է այս գիշեր»,- երեկ գրել էին իսրայելական մի շարք լրատվամիջոցներ։ Լուրը արագ հայտնվել էր հայկական համացանցում եւ աշխույժ քննարկման առիթ դարձել։
Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե իսրայելական դեսանտ է իջել Հայաստանում եւ այստեղից փախցրել Մարտոյանին։
Կարդացեք նաև
Օրվա երկրորդ կեսին, սակայն, Մարտոյանի պապիկը՝ Վարդենիսի բնակիչ Զավեն Գեւորգյանը հերքել էր իսրայելական մամուլի լուրերը եւ պարզաբանել, որ ինքն է «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել թոռնիկին։ Միեւնույն ժամանակ նա հաստատել էր, որ թոռնիկը մոտ երկու ամիս առաջ հինգ օրով եկել է իրենց տեսնելու ու չէր կարողանում վերադառնալ Իսրայել ու հարցը լուծվել է Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում