Սկոպյեում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության տղամարդկանց մրցաշարի 5-րդ տուրում Ռուսաստանի «Siberia»-ն 3,5:2,5 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանի «SOCAR»-ին եւ թիմային 10 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Siberia»-ի կազմում Լեւոն Արոնյանը երկրորդ խաղատախտակի առջեւ միավորը կիսեց Անիշ Գիրիի հետ:
Կանանց պայքարում «UGRA»-ն, որի կազմում հանդես է գալիս Լիլիթ Մկրտչյանը, 3,5:0,5 հաշվով առավելության հասավ «SPB»-ի նկատմամբ եւ մրցաշարային աղյուսակում ընթանում է 3-րդ հորիզոնականում: Լիլիթը 3-րդ խաղատախտակի առջեւ միավորը բաժանել է Դինա Բելենկայայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մարիա Եմելյանովայի