Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ»-ի քարոզարշավի շտաբի դիմումը Հայաստանի քաղաքացիներին

Հոկտեմբեր 23,2015 10:21

23 հոկտեմբերի, 2015թ.

Երևան

Հայաստանի սիրելի Քաղաքացի,

Դեկտեմբերի 6-ին նշանակված է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Այն ըստ էության որոշելու է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը հնարավորություն կստանա մնալ մեր երկրի միահեծան ղեկավարը, թե ստիպված է լինելու հեռանալ, բացելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման հեռանկարը:

Նոյեմբերի 6-ին պաշտոնապես մեկնարկելու է հանրաքվեի քարոզարշավը: Թեեւ փոփոխությունների մերժումը գերակշռող է դարձել մեր հասարակության մեջ, Սերժ Սարգսյանի «Այո»-ի եւ նրան ընդդիմացող հանրության «Ոչ»-ի քարոզարշավները ի սկզբանե դրվում են անհավասար պայմաններում: Սերժ Սարգսյանի իշխանության  վերարտադրմանը աջակցելու են իշխանավորների՝ժողովրդից թալանած կապիտալը, իշխանությանը սատարող բոլոր հեռուստաալիքները, ընտրակեղծարար մեքենան:

Մեր խնդիրն է կոտրել ընտրակեղծարարության մեքենան եւ հակակշիռ ստեղծել այդ ապօրինի առավելություններին: «ՈՉ»-ի պայքարը պետք է դառնա իրապես համաժողովրդական: Մենք ծրագիր ունենք տանելու ակտիվ քարոզարշավ` տպագիր նյութեր տարածելով, մարզային այցելություններով, ինչպես նաեւ առավելագույնս  օգտագործելով հեռուստատեսությամբ վճարովի եթերը:

Այդ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է մեր ամբողջ ժողովրդի աջակցությունը: «ՈՉ»- ի քարոզչական հիմնադրամի`Կենտրոնական Բանկում բացված 103005000015 համարով հաշվին փոխանցումներ կարելի է կատարել ցանկացած բանկային բաժանմունքից, այդ թվում նաեւ արտասահմանից: Սերժ Սարգսյանին «Ոչ» ասելու եւ երկիրը նրա ռեժիմից ազատելու այս համաժողովրդական գործն ունի Քո աջակցության կարիքը, եւ գնահատելի է ցանկացած ներդրում անկախ ներդրված դրամի մեծությունից:

«ՈՉ»-ի շարժման հաղթանակի համար պետք է նաեւ բոլոր այն մարդկանց օգնությունը, ովքեր պատրաստ է վստահված անձի կամ դիտորդի կարգավիճակով օգնել հանրաքվեի օրինականությունը վերահսկելու գործին: Կոչ ենք անում նաեւ մասնակցել «ՈՉ»-ի քարոզարշավի հանրահավաքներին: Առաջիկա հանրահավաքը, որում կհրապարակվի պայքարի մեր ծրագիրը, կկայանա հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում:

Սահմանադրական հանրաքվեն հայ ժողովրդի համար լուրջ հնարավորություն է ստեղծել երկրի զարգացմանը խանգարող լուծը թոթափելու եւ իսկապես ազատ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ երկիր կառուցել համար:

Սիրելի Քաղաքացի, կոչ ենք անում ներգրավվել Քեզ արժանի երկրի համար այս պայքարի մեջ: Համաժողովրդական մասնակցությամբ հնարավոր է ապահովել հաղթանակը:

 

«ՈՉ»-ի քարոզարշավի Կենտրոնական Շտաբ

Հայ Ազգային Կոնգրես (Սարյան 38, հեռ. 535034)

Հայաստանի ժողովրդական կուսակցություն (Փարպեցի 7, հեռ. 531501)

«Չեք անցկացնի» (Արգիշտի 7/6, հեռ. 011 990520)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031