Ասում է կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը
-Պարոն Բաբայան, ԲՀԿ խմբակցությունն արդեն որոշե՞լ է թե որ պատգամավորները ՆԱՏՕ-ի ԽՎ-ում, Հայաստան- ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի կազմում, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ ԽՎ-ում կփոխարինեն Ստեփան Մարգարյանին ու Էլինար Վարդանյանին։
– Իսկ ինչո՞ւ եք դուք կենտրոնացել հատկապես այդ պատգամավորների վրա։ «Եվրանեսթ» խորհրդարանական Վեհաժողովի, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական Վեհաժողովի կազմերից էլ դուրս է եկել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ում աշխատանքը միջազգային կառույցներում միշտ էլ խիստ կարեւոր է եղել։
Առաջիկայում Սեւծովյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի կազմից դուրս կգա Միքայել Մեքլումյանն, ու խմբակցությունը կորոշի, թե ովքեր կփոխարինեն նրանց այդ պատվիրակություններում։
Կարդացեք նաև
Նորմալ, ռոտացիոն գործընթաց է տեղի ունենում, եւ, անկեղծ ասած, ես զարմանում են, թե ինչո՞ւ որեւէ այլ կուսակցության ներսում նման կարգի գործընթացների հանդեպ չկա նման համազգային ուշադրություն։ Իհարկե, նաեւ անչափ շնորհակալ ենք՝ ԲՀԿ-ի հանդեպ նման աշխարհասփյուռ ուշադրության համար։
– Մամուլում հրապարակում կա, որ ԲՀԿ-ն Էլինար Վարդանյանին ու Ստեփան Մարգարյանին հետ չի կանչի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնից։ Հանձնաժողովներ նախագահների պաշտոնից նրանց ետ կանչելու որոշում արդյոք եղե՞լ էր։
-Այս պահի դրությամբ մենք ունեցել ենք մեկ որոշում՝ նրանց հետ կանչել միջազգային պատվիրակությունների կազմից, ինչը արել ենք։ Հանձնաժողովների նախագահների պաշտոնից հետ կանչելու որոշում խմբակցությունը չի ունեցել, եւ մենք այս պահին նման հարց չենք քննարկել։
Իհարկե, հասկանալի է, թե մամուլի որոշ միջոցներ ինչո՞ւ են այս հարցը համառորեն շահարկում, սակայն մենք անում ենք այն, ինչ որոշում ենք։ Ու այսուհետ եւս անելու ենք այն, ինչը խմբակցությունը եւ կուսակցությունը կորոշի։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ