Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը, «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի` Երեւան կատարած այցին, այն նշանակալից համարեց` Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո:
Ըստ մեր զրուցակցի. «Կա հնարավոր երկարաժամկետ օգուտ, Հայաստանի` հնարավորությունից օգտագործելու յուրահատուկ դիրքը Եվրասիական տնտեսական միության կազմում, հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Սա աշխարհաքաղաքական հնարավորություն է Հայաստանի համար, արմատավորված Իրանի ու Հայաստանի միանման ջանքերի մեջ ՝ դուրս գալու մեկուսացումից եւ համագործակցելու միմյանց հետ, հաշվի առնելով Հայաստանի դիրքը, որը մեզ հնարավորություն կտա հօգուտ Հայաստանի օգտագործել Իրանի վերաինտեգրացումը գլոբալ տնտեսությունում»։
«Առավոտ» օրաթերթ
22.10..2015