Ժողովրդական բժշկությունն առաջարկում է դեղատոմս, որը ոչ միայն օգտագործվում է թոքախտի ժամանակ, այլեւ երկարատեւ հազի ու թոքերի բորբոքման դեպքում: Դեղամիջոցի բաղադրությունը հետեւյալն է. 300 գրամ մեղր, 1 բաժակ մանր կտրատած հալվեի` ալոե, տերեւներ, 200 գրամ ձիթապտղի յուղ, 150 գրամ կեչու բողբոջ եւ 50 գրամ լորենու ծաղիկ:
Դեղամիջոցը պատրաստելուց առաջ հալվեի տերեւները եռացրած ջրով լվանալ եւ 10 օր պահել մութ ու սառը սենյակում: Այնուհետեւ մեղրը հալեցնել, լցնել հալվեի մանրացրած տերեւների վրա եւ լավ շոգեհարել: Առանձին, 2 բաժակ ջրի մեջ, 1-2 րոպե եռացնել կեչու բողբոջներն ու լորենու ծաղիկները եւ սառեցնելուց ու քամելուց հետո լցնել մեղրի վրա: Որից հետո խառնել ու լցնել երկու շշի մեջ եւ յուրաքանչյուր շշին հավասարաչափ ավելացնել ձիթապտղի յուղ: Պահել սառը տեղում: Ընդունել օրը 3 անգամ՝ ճաշի գդալով: Ընդունելուց առաջ շիշը թափահարել:
Երեխաների հազը բուժելու համար տարեկան բողկը լվանալ, մաքրել, կտրատել բարակ շերտերով եւ վրան շաքարավազ ցանելուց հետո, թողնել վեց ժամ, որպեսզի հյութը դուրս տա: Այնուհետեւ դուրս տված հյութը ընդունել ժամը մեկ, ճաշի գդալով:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
22.10..2015