Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չի կարելի համբուրել ուրիշի երեխայի երեսը եւ ձեռքերը

Հոկտեմբեր 23,2015 11:30

Անշուշտ, շատ են այնպիսի մարդիկ, ովքեր փոքր երեխա տեսնելուն պես համբուրում են նրա երեսը եւ փոքրիկ ձեռքերը, որից հետո երեխան ձեռքերը տանում է իր բերանը: Որոշ մարդիկ երեխայի մատները տանում են իրենց բերանը կամ նույնիսկ իրենց մատն են դնում երեխայի բերանի մեջ: Դուք, որպես ծնող,  եթե նկատում եք այս ամենը, պետք է նրբորեն բացատրեք այդ մարդկանց, որ դա կարող է վնաս հասցնել երեխայի առողջությանը: Հնարավոր է՝ նրանք լիովին անտեղյակ լինեն, որ երեխայի իմունային համակարգը դեռ ձեւավորվում է եւ, այսպիսով, ենթակա է վարակների:

Ահա՛, թե ինչու են մասնագետները ընդգծում, որ չպետք է համբուրել նորածինների դեմքը կամ ձեռքերը, եւ եթե ուզում եք գրկել երեխային, առաջինը պետք է լվանաք ձեր ձեռքերը:

Մանկիկներին միայն կարող են համբուրել իրենց ծնողները, ուրիշ ոչ ոք. նրանք հիմնականում շփվում են ծնողների մաշկի հետ: Յուրաքանչյուր ոք բակտերիաներ ունի իր շուրթերի վրա, իսկ թուքը պարունակում է մոտ  500 տարբեր տեսակի միկրոօրգանիզմներ, որոնք երեխայի մոտ կարող են առաջացնել դեռեւս չձեւավորված իմունային համակարգի տարբեր բարդություններ: Շրթներկը եւս կարող է առաջացնել կարմրություն կամ մաշկի ցան, քանի որ երեխան կարող է ալերգիկ դրսեւորումներ ունենալ վերջինիս բաղադրիչներից մեկի նկատմամբ:

Մանկաբույժները խորհուրդ են տալիս ծնողներին հետեւել, որ երեխայի ձեռքերը միշտ մաքուր լինեն, եւ, իհարկե, թույլ չտալ ուրիշներին ձեռք տալ իրենց երեխայի դեմքին կամ ձեռքերին, քանի որ երեխաները ձեռքերն անընդհատ բերանում դնելու սովորություն ունեն:

Այս մասին տեղեկացնում է Just Healthy Lifestyle.com-ը:

Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    անգլիական գիտնականների հերթական հայտագործությունը 😀 😀

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031