Ռուբեն Դուրինյանին Նոյեմբերյանում չգիտեն
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տարածքի ձախ մասում հառնում է պրոֆեսոր Ռուբեն Աշոտի Դուրինյանի (1923-1986թթ..) քանդակը, որին գրառումը միայն ռուսերեն լեզվով է, հայերեն՝ ոչ մի բառ: Արձանը տեղադրվել է մոտ 5-6 տարի առաջ, Նոյեմբերյանի հիվանդանոցի նախկին ղեկավար Հենրիկ Հարությանյանի պաշտոնավարման ժամանակ:
Ռուբեն Դուրինյանի անունը եւ գործունեությունը Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին, Նոյեմբերյանի ԲԿ այցելողներին անհայտ է: Դուրինյան ազգանունը առկա է միայն Նոյեմբերյանին հարակից Դովեղ գյուղում:
Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանն ասաց, որ Ռուբեն Դուրինյանը իրենց համագյուղացին է, նա Խորհրդային Միությունում համարվել է ասեղնաբուժության հիմնադիրը: Գյուղապետը չգիտի՝ Ռ. Դուրինյանը, թե՞ նրա հայրն է ծնվել Դովեղում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ