«Meydan TV» առցանց ծառայության հետ համագործակցողները հարկային ստուգման են ենթարկվում: Contact.az-ի հետ զրույցում լրագրողներ Այնուր Էլգյունեշն եւ Այթեն Ֆարհադովան հայտնել են, որ երեկ նրանց հրավիրել են Բաքվի հարկային բաժանմունք եւ փաստաթղթեր են պահանջել հարկային ստուգման նպատակով:
Նրանց 15 օր ժամանակ են տվել, որպեսզի տրամադրեն 2012-ից 2015 թվականներին իրականացրած գործունեության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Հարկային ստուգման համար հիմք է հանդիսացել Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քրեաբանության քննչական բաժնի ղեկավարի միջնորդությունը:
Այս բաժնում ենթադրում են, որ «Meydan TV»-ն խախտել է դրամաշնորհների մասին օրենքի պահանջը եւ ծառայության հետ աշխատող լրագրողներն անօրինական եկամուտներ են ստացել, խուսափել են հարկեր վճարելուց: Այս ամենը պարզելու համար հետաքննության կարիք կա:
Հարկային ստուգման են ենթարկվում հիմնականում այն լրագրողները, որոնք ունեն հարկ վճարողի հաշվառման համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ