Հոկտեմբերի 22-ին, ժամը 01.00-ին, 1968 թ. ծնված Պետրոս Բ.-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 19.30-ին, իր ծանոթ Հենդոն «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայով իրենց շենքի մոտից իրեն տեղափոխել է Գայի պողոտայի 12 հասցեում գործող սուպերմարկետ, որից հետո հետադարձի ճանապարհին` Գյուրջյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ, կանգնեցրել է ավտոմեքենան, ձեռքից վերցրել է բջջային հեռախոսը և սպառնացել, որ կջարդի, ձեռքով հարվածներ է հասցրել իր դեմքին` պատճառելով վնասվածքներ և պահանջել է 22.000 դրամ:
Վերցնելով բջջային հեռախոսը և պահանջված գումարը` դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հենդոն 1991 թ. ծնված Հենրիկ Մ.-ն է, ով ժամը 01.45-ին Մառի փողոցի 5-րդ նրբանցքի մոտից, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կարդացեք նաև
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն