Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Սրմաքեշի նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրգործը չի խանգարի Ղարաբաղում նրա գործունեությանը

Հոկտեմբեր 22,2015 18:40

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 22-ին հաղորդագրություն է տարածել, որ դիմել են Շվեյցարիայի գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս քրեական հետապնդում իրականացնի Շվեյցարիայի քաղաքացի, «Ֆրանկ Մյուլեր Գրուփ» ընկերության ղեկավար Վարդան Սրմաքեշի նկատմամբ:

«Azernews»-ի տեղեկացմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, մասնավորապես, նշել է, թե Սրմաքեշը մի խումբ անձանց հետ անօրինական տնտեսական գործունեություն է ծավալում «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» եւ այդ տարածքներում միջազգային մակարդակով գովազդում է «անօրինական ռեժիմը»:

Վարդան Սրմաքեշի նկատմամբ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել սահմանը ապօրինի հատելու եւ չարակամ գործողություն կատարելու մեջ, որոնք վտանգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը: Ադրբեջանը Շվեյցարիայից խնդրում է օգնել Սրմաքեշին քրեական պատասխանատվության ենթարկել:

Այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանից: Պարոն Բեգլարյանը, մասնավորապես, ասաց, որ Վարդան Սրմաքեշը տնտեսական գործունեություն է ծավալում Արցախում բավականին երկար ժամանակ, դա երբեք գաղտնիք չի եղել. «Նույնիսկ մի քանի անգամ կառավարության հաղորդագրություններով էլ ներկայացրել ենք իր այցերն ու վարչապետի հետ հանդիպումները»:

Արտակ Բեգլարյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե Ադրբեջանի այս դիմումը Շվեյցարիայի գլխավոր դատախազին, կարո՞ղ է ազդեցություն ունենալ Արցախում գործարարի ծավալած գործունեության վրա։ ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղարն ի պատասխան ասաց. «Ես համոզված եմ, որ ոչ: Տեղյակ լինելով իր գործունեությունից՝ նույնիսկ կարծում եմ, որ սա լրացուցիչ խթան կլինի նրա համար ավելի հետևողականորեն աշխատել Արցախում ներդրումային ծրագրերի վրա»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031