Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորներն էլ չեն կարողանում բավարարել ոստիկանության հայցերը»

Հոկտեմբեր 22,2015 18:22

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարչական դատարանը հոկտեմբերի 22-ին մերժեց ոստիկանության հայցը՝ վարչական պատասխանատվության ենթարկել Կարեն Հարությունյանին:

Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Հարությունյանն ասաց, որ իրենք վարչական դատարան են ներկայացրել մեկ այլ հայց ընդդեմ ոստիկանության, որը մասնակիորեն բավարարվել է եւ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են ճանաչվել: Նա կարծում է, որ այդ հիմքով է մերժվել ոստիկանության հայցը. «Երրորդ գործն է, երբ դատարանը բավարարել է իմ հայցը: Այնպիսի անհեթեթ բաներ են, որ դատավորներն էլ չեն կարողանում բավարարել ոստիկանության հայցերը, իսկ ոստիկանության ներկայացուցիչները ակնհայտ ստում են, նույնիսկ այն փաստերի շուրջ,որ թեկուզ տեսանյութերում կան կամ օրենքի մեկնաբանության մեջ է եղել: Դատավորներն էլ ամենը տեսնում են, եւ իրենց համար էլ է դժվար, չնայած, որ իրենց ասված է, որ պետք է բավարարել իրենց հայցերը: Դեպքեր կան, օրինակ՝ դեկտեմբերի 2-ի գործով, որը անհեթեթ գործ էր, ոստիկանության դեմ մեր հայցը մերժվեց»:

Նա համարում է, որ Երեւանի ավագանու նիստին մասնակցելու իրավունքը չէր կարող սահմանափակվել. «Օրենքում է գրված, որ մենք իրավունք ունենք մասնակցելու: Իրենք մի քանի հիմք էին բերել, որ կոնկրետ ավագանու անդամ պետք է միջնորդեր, որ մենք մասնակցեինք: Դա հրապարակային, բաց նիստ էր, բոլորն էլ կարող էին գալ, իրենք միտումնավոր մարդկանց էին բերել նիստի ժամանակ, որպեսզի ասեին՝ տեղ չկա: Դավիթ Սանասարյանը ավագանու անդամ է, ինքն է դա ասել մեզ, որ մարդկանց են բերում նստեցնում, որ ասեն՝ տեղ չկա: Այսինքն՝ դա անիմաստ, լրիվ անհեթեթ հիմնավորում է»:

Հիշեցնենք՝ ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը իր ամփոփիչ ճառում նշել է, որ  Կարեն Հարությունյանը Երեւանի քաղաքապետարանի անցագրային ռեժիմն է խախտել՝ ցանկանալով մասնակցել Երեւանի ավագանու նիստին: Նա ընդգծել է, որ քաղաքապետը գրություն է ներկայացրել, որ Կարեն Հարությունյանը խանգարել է քաղաքապետարանի աշխատանքը:

Նա ասել է, որ ոստիկանները Կարեն Հարությունյանին բերման են ենթարկել մայթից, ըստ նրա՝ ինքնանպատակ չի եղել նրան բերման ենթարկելը. ոստիկանները նրան մի քանի անգամ զգուշացրել են, եւ Սոնա Մելիքյանի կարծիքով՝ եթե եւս մեկ անգամ Կարեն Հարությունյանը չհեռացվեր մայթի եզրից, նրա հաջորդ քայլը քաղաքապետարանի մուտքի դռներին մոտենալը կլիներ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031