Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության պարզաբանումը Սևանա լճի մակարդակի վերաբերյալ. ԷկոԼուր

Հոկտեմբեր 22,2015 17:58

ԷկոԼուր. ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է, թե ինչու է իջել Սևանա լճի մակարդակը: Պարզաբանման մեջ ասված է.

«Ի պատասխան վերջին օրերին մամուլում/ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակի իջեցման վերաբերյալ/ տարածված մտահոգությունների՝ ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը հայտնում է, որ ս/թ սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.34մ /2014թ. նույն օրվա 1900.29մ-ի համեմատ/:

Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բաց թողնումը շարունակվել է մինչև ս/թ սեպտեմբերի 12-ը: Լճի մակարդակն այդ օրվա դրությամբ, ըստ ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրած տվյալների` կազմել է 1900.30մ:

Շահագրգիռ գերատեսչությունների կողմից ստեղծված խումբը 2015 թվականի սեպտեմբերի 18-ին կապարակնքել է «Սևան» ՀԷԿ ջրընդունիչի աջ և ձախ վերամբարձ մեխանիզմները (վահանակները և շարժաբերները), որից հետո Սևանա լճից ոռոգման կամ այլ նպատակներով ջրի բաց թողնում չի իրականացվել:

Լճի մակարդակի ևս 6սմ-ով իջեցումը պայմանավորված է ջերմաստիճանի նվազմամբ և լճի մակերևույթից գոլորշիացմամբ:

2015 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.24մ, ինչը 2014 թվականի հոկտեմբերի 21-ի (1900.17մ) համեմատությամբ ավելի է 7սմ-ով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Փաստորեն…
    Լինելով նախկին Խորհրդային Միության շրջանավարտներից,խիստ զայրացա և մեծ հիասթափություն ապրեցի,որ այն ժամանակներում մեզ նախկին աշակերտներիս խափել են:
    Կարդալով ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանումը հասկացա, թե ինչպիսի լկտիությամբ ու ցինիզմով մեզ նախկինում ապակոխմնորոշել ու մոլորեցրել էին:
    Անամոթներ…!!!
    Շնորհակալություն ՀՀ բնապահպանության նախարարությանը,որ բոլորիս համար բացահայտում է ՖԻԶԻԿԱԻ ճշմարթացի օրենքները,քանզի մինչև հիմա մեզ խափում էին ասելով,թե իբրև 0-ց բարցր ջերմաստիճանի դեպքում (և որքան բարցր այնքան արագ) տեղի է ունենում գոլորշացում,պարզվում է լռիվ հակառակ բան են մեզ պատպել,հեքիաթ:Ինչ իմանաինք, որ ջերմաստիճանի նվազմամբ գոլորշացումը մեծանում է:
    Մեջբերում եմ վերը գրվածը-Լճի մակարդակի ևս 6սմ-ով իջեցումը պայմանավորված է ջերմաստիճանի նվազմամբ և լճի մակերևույթից գոլորշիացմամբ:
    Իսկ մի գուցե վրիպակ է տեղի ունեցել?
    Կամ էլ ինչ իմանաս …Սպասի,սպասի…միգուցե Քյավառցիք Սևանը արաղ են լցրել հը?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031