Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը որեւէ տեղեկություն չունի իր ծեծի դեպքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցաքննությունից:
Ազատամարտիկը միայն գիտի, որ Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով:
«Նրա հարցաքննությունից հետո ինձ քննչական կոմիտե կանչող չի եղել: Իսկ քննության մանրամասները գաղտնիություն են պարունակում, օրենքով սահմանված կարգով արգելվում է, ես իրավունք չունեմ ասելու»,-ասում է ազատամարտիկը:
Քննչական մարմինը դեռ առերեսում չի կազմակերպել Սմբատ Հակոբյանի ու Ռուբեն Հայրապետյանի միջեւ, պարոն Հակոբյանը առերեսումը համարում է գործի քննության կարեւոր նախապայման. «Երբ գործի վարույթում գտնվող երկու անձանց միջեւ, լինի տուժող-պատասխանող, կամ վկա, կարեւոր չէ, հակասություն է լինում, նրանց տված ցուցմունքները տարբեր են, քննչական մարմինը առերեսման է կանչում, որ պարզաբանվի՝ երկուսի ասածներից որ մեկի ասածն է ճշմարտություն: Ինձ չի էլ հետաքրքրում, թե ինչի են իրեն մենակ կանչել, ինչ ցուցմունք է տվել, ինձ կկանչեն, ես իմ ասելիքը կասեմ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ