Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրարայինը 85 տարեկան է

Հոկտեմբեր 22,2015 17:52

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց բուհի հիմնադրման 85-ամյա հոբելյանին նվիրված ամենամյա միջազգային գիտաժողովը:

Այդ կապակցությամբ համալսարան են ժամանել  տարբեր երկրների ավելի քան 40 ներկայացուցիչներ՝ ագրարային համալսարանների ռեկտորներ և ճանաչված գիտնականներ:

Մասնակիցների գրանցումից հետո կայացավ գիտաժողովի լիագումար նիստը. բացման խոսքով հանդես եկավ ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Ա. Թարվերդյանը: Նա նշեց, որ 18-րդ միջազգային գիտաժողովն է և ավանդաբար, առանց բացառության բոլոր տարիներին աշխատանքները միտված են եղել ագրարային ոլորտի հրատապ հիմնախնդիրների համակողմանի դիտարկմանը:

Այս տարի համաժողովը կրկնակի կարևոր նշանակություն ունի, քանզի բուհի հիմնադրման 85-րդ տարեդարձի հետ է համընկնում: Այնուհետև ՀԱԱՀ ռեկտորն անցավ «հաճելի պարտականությունների» կատարմանը: ՀԱԱՀ «Ոսկե հուշամեդալ» և «Պատվավոր դոկտորի» աստիճան շնորհվեց Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս Տ.Ի. Եսպոլովին: ՀԱԱՀ «Ոսկե հուշամեդալ» և «Պատվավոր պրոֆեսորի» կոչման արժանացան արտերկրի գործընկեր համալսարաններից ժամանած ականավոր գիտնականները: Իրենց հերթին հյուրերը շնորհավորանքի խոսքեր հղեցին բուհի 85-ամյակի կապակցությամբ:

«Ոսկե հուշամեդալ»-ով պարգևատրվեցին նաև համալսարանի թվով 30 աշխատակիցներ:

Մեկժամյա ընդմիջումից հետո գիտաժողովն իր աշխատանքը շարունակեց բաժանմունքներում, և օրը եզրափակվեց տոնական համերգով:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031