Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս (բանաստեղծություն)

Հոկտեմբեր 22,2015 17:21

Բավ է, պարոններ… ամեն ինչ տարաք…
Դեռ կիսատ բան կա՞…հու՞յսն էլ եք ուզում:
Քանի կա հույսը` ապրում է մարդը …
Հույսի վախճանն է ավարտում կյանքը:

Հույսը մշտապես մեզ հույս է տալիս,
Խավարում բացվող լույսի շողի պես,
Հույսը նստած է երազի խորքում…
Ցավոք, զարթնելիս`ասում ենք ափսոս:

Հույսն ամեն վայրկյան մեզ դավաճանում,
Մենք ամեն վայրկյան նրան ենք փնտրում,
Կյանքի այս խաղում ամեն ինչ կորցրած,
Մարդը կանգուն է` մտքում հույս պահած:

Հույսը լքել ինձ` փախչում է ծածուկ,
Եվ ես ոչ մի կերպ չեմ հասնում նրան,
Զուր են ջանքերդ, լսու՞մ ես ծերուկ…
Դեռ չի պատահել, որ հասնեն նրան:

Աղոթիր մայր իմ` աղոթքը հույս է,
Հույսը մեռնում է, երբ մարդն անհույս է,
Հին ասացվածք է. հույսի սահմանը`
Մաքուր սիրո պես` միշտ էլ անհաս է:

Դարձյալ հայտնվել եմ անհույս վիճակում,
Իմ կորցրած հույսն եմ ընկած որոնում,
Միշտ մտամոլոր, որ այդ բանալին,
Ճիշտ իր տեղում է` մեր Տիրոջ ձեռքում…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031