Վարչական դատարանում հոկտեմբերի 22-ին դատավոր Կարինե Բաղդասարյանը հրապարակեց Կարեն Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու գործով վճիռը:
Ոստիկանությունը պահանջում էր վարչական պատասխանատվության ենթարկել Կարեն Հարությունյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Դատարանը մերժեց ոստիկանության հայցը:
Հիշեցնենք՝ ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը իր ամփոփիչ ճառում նշել է, որ Կարեն Հարությունյանը Երեւանի քաղաքապետարանի անցագրային ռեժիմն է խախտել՝ ցանկանալով մասնակցել Երեւանի ավագանու նիստին: Նա ընդգծել է, որ քաղաքապետը գրություն է ներկայացրել, որ Կարեն Հարությունյանը խանգարել է քաղաքապետարանի աշխատանքը: Նա ասել է, որ ոստիկանները Կարեն Հարությունյանին բերման են ենթարկել մայթից, ըստ նրա՝ ինքնանպատակ չի եղել նրան բերման ենթարկելը. ոստիկանները նրան մի քանի անգամ զգուշացրել են, եւ Սոնա Մելիքյանի կարծիքով՝ եթե եւս մեկ անգամ Կարեն Հարությունյանը չհեռացվեր մայթի եզրից, նրա հաջորդ քայլը քաղաքապետարանի մուտքի դռներին մոտենալը կլիներ:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ