Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչախումբը սպառնում է բռնության դիմել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նկատմամբ

Հոկտեմբեր 22,2015 18:10

Վարչախումբը նոր սահմանադրության ընդունման հանրաքվեի գործընթացը սկսել և շարունակում է գործող Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով:

Նոր սահմանադրության նախագծի մշակման և դրա քարոզչության կազմակերպման գործին  սահմանադրական դատարանի նախագահի և վարչապետի պաշտոնները զբաղեցնող անձանց ոչ իրավաչափ մասնակցությանը զուգահեռաբար՝ Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարը և քարտուղարը բացահայտ կերպով նախ ապատեղեկատվություն են տարածում, իսկ այնուհետև դրա հիման վրա իրավապահպան մարմիններին ուղղորդում են բռնություն գործադրելու ընդդիմադիր ուժերի, առաջին հերթին՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նկատմամբ:

Մասնավորապես՝ վարչախումբը, ինչպես նաև նրան սպասարկող լրատվամիջոցները անհիմն կերպով սկսել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունները և նրա ընտրած քաղաքացիական խաղաղ անհնազանդության մարտավարությունը ներկայացնել որպես Սահմանադրությանը հակասող և բռնության կոչեր պարունակող արարքներ:

Նման գործելաոճի նպատակն է ընթացիկ տարվա ընթացքում Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ արդեն փորձարկված եղանակով արհեստական հիմքեր ստեղծել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներին բռնությունների ենթարկելու, այդ թվում՝ նրանց կեղծ մեղադրանքներով ազատությունից զրկելու համար:

Մինչդեռ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով և դրանք արտացոլող ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթներով խաղաղ անհնազանդությունը ճանաչվում է որպես ժողովրդաիշխանության ձև:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը վճռականորեն շարունակելու է իրավաչափ քայլերով մոբիլիզացնել քաղաքացիներին և հասնել իշխանությունը յուրացրած վարչախմբի հեռացմանն ու ժողովրդի իշխանության վերահաստատմանը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի

«Ընդդիմության միասնական շտաբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031