Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքի՛, Հայաստան»- պահանջում է ԱԺ-ից քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը

Հոկտեմբեր 22,2015 16:31

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարությունը

Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հասնելու ծրագրի շրջանակում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը սույն թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 10։00-ից սկսած մինչեւ Ազգային Ժողովի հերթական քառօրյայի ավարտը (հոկտեմբերի 29, ժամը 18։00), ԱԺ դիմաց անցկացնելու է բողոքի շուրջօրյա ակցիա «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի կանոններին համապատասխան։

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը պահանջում է Ազգային Ժողովից․

1. ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը,

2. հրապարակել 2012թ․ եւ 2013թ․ համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բացակա քաղաքացիների ցուցակը,

3. հրապարակել 2012-ից ի վեր կառավարության կատարած բոլոր ծախսերի մասին մանրամասն տեղեկություններ։

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդ,

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031