Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Գործով պատշաճ պատասխանողը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն է»

Հոկտեմբեր 22,2015 16:15

Վարչական դատարանում հոկտեմբերի 22-ին դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ շարունակվում էր մի խումբ քաղաքացիների եւ «Էկոդար» եւ «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպությունների հայցն ընդդեմ բնապահպանության եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության: Գործով երրորդ կողմ է ճանաչվել «Գեոթիմ» ՓԲԸ-ն:

Դատական նիստին ներկա չէր բնապահպանության նախարարության ներկայացուցիչը: Հայցվորների ներկայացուցիչ Հայկ Ալումյանը նշեց, որ ստացել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պատասխանը, սակայն պատասխանին կցված չեն եղել օրենքով սահմանված փաստաթղթերը՝ այն փաստաթղթերի պատճենները, որոնք նրանք ներկայացրել են դատարան: Արդյունքում՝ հայցվոր կողմը չի տիրապետում այն ապացույցներին, որոնք պատասխանող կողմը հարկ է համարել ներկայացնել դատարան:

Հայկ Ալումյանը հայտարարեց, թե կարծում է, որ գործով պատշաճ պատասխանողը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն է, իսկ բնապահպանության նախարարության դեմ հայցի այն մասերն էին, որոնք չեն ընդունվել:

Նա միջնորդեց հետաձգել նախնական դատական նիստը, քանի որ հայցը վերաձեւակերպելու անհրաժեշտություն կա եւ պատասխանող կողմը պետք է տրամադրի դատարանին ներկայացված փաստաթղթերը. «Մենք երրորդ պահանջը հիմնել էինք առաջին երկրորդ պահանջների վրա, մենք պետք է որոշ չափով վերախմբագրենք հայցապահանջը: Տրամադրել փաստաթղթերի պատճենները»:

Դատական նիստը հետաձգվեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031