Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական գույները շատ խոսուն էին ինձ համար. Միյաձակի Միե

Հոկտեմբեր 22,2015 15:52

Այսօր Peoplemeter ակումբում տեղի ունեցավ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացմանը նվիրված`«Ավանդույթից արդիականություն» խորագիրը կրող` հայ–ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսին նախորդող ասուլիս: Ասուլիսը կազմակերպել էր Վարդիթեր Հարությունյանը: Բանախոսներն էին ճապոնացի արվեստագետներ Էմմա Յուկին, Միյաձակի Միեն, հայ նկարիչներ`Արա Հայթայանը, Խաչատուր Մարտիրոսյանը:

Վարդիթեր Հարությունյանը ներկայացրեց ցուցահանդեսի կազմակերպման առիթը ,և իր խոսքում ասաց, որ նմանատիպ ցուցահանդես կազմակերպվել է նաև Ճապոնիայում`Հայաստանի դեսպանատան բացման ժամանակ, իսկ այժմ հերթն է նման ցուցահանդես արդեն մեզ մոտ` Ճապոնիայի դեսպանատան բացման առթիվ:«Ցուցահանդեսին մասնակցում են երկու տասնյակ արվեստագետներ Հայաստանից և Ճապոնիայից: Վաղը` Հ. Շարամբյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կլինի ցուցադրություն, և այն շարունակական կլինի մինչև հոկտեմբերի 30-ը»:

Japan-2

Aravot.am-ի հարցին, թե ինչ նմանություններ և տարբերություններ կան` հայ արվեստի և ճապոնական մշակույթի միջև, և ինչն է դուր եկել Հայաստանում ճապոնացի արվեստագետներին` Միյաձակի Միեն ասաց. «Առաջին անգամ եմ լինում Հայաստանում: Ինչպես մենք, այնպես էլ դուք ունեք ավանդապաշտություն, բայց մենք պետք է գիտակցենք, որ մարդը գնում է դեպի արդիականություն: Ինձ դուր է գալիս հայ մարդու բարությունն ու ջերմությունը, իսկ մշակույթի առումով ասեմ, որ հայկական գույները շատ խոսուն էին ինձ համար, և ես ձեր մոտ գտա այնպիսի վառ գույներ, որոնցից չեմ տեսել ոչ մի տեղ՝ նույնիսկ Ճապոնիայում»:

Նկարիչ Արա Հայթայանը կարևորում է նման միջոցառումները և նկատում, որ ժամանակային առումով բնականաբար շատ քիչ է լիարժեք հասկանալ ճապոնական արվեստը: Նույն բանը նաև հայ մշակույթի պարագայում:«Ողջունում եմ երկկողմ համագործակցությունը և ցանկանում եմ, որ բարեկամությունը հարատև լինի»:

ՀԱՅԿ Մագոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031