«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր ստորագրահավաք են սկսել կառավարության շենքի մոտ. Նրանք պահանջում են վերագործարկել «Նաիրիտ» գործարանը, եւ չեղարկել իրենց աշխատավարձերի պարտքերը ստանալու համար ստիպողաբար կնքած պայմանագրերը:
Aravot.am-ի հետ զրույցում գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ ստորագրահավաքը կավարտեն 1 շաբաթում, ստորագրահավաք-նամակներով կգնան գործարան, որպեսզի այն աշխատակիցները, որոնք չեն կարողանում գործարանից դուրս գալ, հնարավորություն ունենան ստորագրել: Կառավարության հաջորդ նիստի օրը՝ մյուս հինգշաբթի, ինչպես ասաց Հարությունյանը, նաիրիտցիները նորից հավաքվելու են կառավարության շենքի մոտ, ապա երթով շարժվելու են Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի Բաբայան