2015 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 17:15-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում մի կնոջից ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի 4-րդ շենքում բնակվող իր ընկերուհին՝ Իրինա Մալինովան, արդեն 4-րդ օրն է, ինչ չի պատասխանում հեռախոսազանգերին և նրանից չունի որեւէ տեղեկություն:
Ահազանգի հիման վրա՝ Ի.Մալինովայի բնակության վայր է մեկնել օպերատիվ խումբը և նշված բնակարանի խոհանոցի մուտքի դռան դիմաց` գետնին նստած վիճակում, հայտնաբերվել 1946թ. ծնված Ի.Մալինովայի դին։
Դիակի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Երեւանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 69-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ՀՀ քննչական կոմիտե