Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության և առողջապահության բաժնի աշխատակիցները հերթական այցելությունն են կազմակերպել վարչական շրջանում բնակվող միայնակ տարեցներին: «Դուք մենակ չեք» խորագրով միջոցառում-ակցիան իրականացնողները մի ամբողջ օր անցկացրել են տարեցների հետ, նրանց հետ հիշել անցյալի պատմություններն ու վերապրել ուրախ առիթները:
Հանգամանքների բերումով ներկայում միայնակ բնակվող այս քաղաքացիները խոստովանել են, որ նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են այն գիտակցմանը, որ իրենք իսկապես միայնակ ու անտեսված չեն, և շնորհակալություն են հայտնել գաղափարը շարունակաբար կյանքի կոչելու համար: Ակցիայի պատասխանատուներն ել վստահեցրել են, որ այցելությունները լինելու են պարբերական, և տարեցներին հանձնել սննդի փաթեթներ:
Երևանի քաղաքապետարան