Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատապարտյալներին ծանրոցներ, փաթեթներ հանձնելու նոր եղանակ՝ համացանցի միջոցով ուղարկելու հնարավորություն

Հոկտեմբեր 22,2015 14:55

Կառավարության որոշմամբ ամրագրվել է կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցներ, փաթեթներ հանձնելու նոր արդյունավետ եղանակ՝ համացանցի միջոցով ուղարկելու հնարավորությունը։

Ներկայումս դրանք  հիմնականում ընդունվում են քաղաքացիների կողմից քրեակատարողական հիմնարկներ բերելու միջոցով, ինչն ավելորդ  դժվարություններ է առաջացնում։ Դատապարտյալներին և կալանավորված անձանց ծանրոցներ, փաթեթներ հանձնելու արդյունավետ միջոց է համացանցի միջոցով պատվերներ կատարելը։

Միջազգային փորձը վկայում է, որ դատապարտյալների կամ կալանավորված անձանց համար առցանց եղանակով կարող են ձեռք բերվել միայն այն սննդամթերքը, առարկաները կամ իրերը, որոնք արգելված չեն:

Գործադիրը հավանություն է տվել սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին:

Կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, ինչի արդյունքում կկանոնակարգվեն Հայաստանի տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման ու զարգացման հետ կապված հարաբերությունները, կվերանա կամավորական շարժմանն աջակցման հիմնադրամի ստեղծման անհրաժեշտությունը:

Կառավարության որոշմամբ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիաներ են տրվել  «Գրաֆեն-Շին» և «Առողջ սունկ» ՍՊԸ-ներին:

Նիստի վերջում հայտարարությունով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և նշել, որ հանրապետությունում անցկացվում են  Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50 ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց շրջանակում հոկտեմբերի 28-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա հուշ-հանդիսություն:

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031