ԱՊՀ տարածքում միջազգային էլեկտրակապի հետագա զարգացման անհրաժեշտությունից ելնելով՝ գործադիրը համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետություններում միջազգային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ժամանակ օպերատորների միջև փոխադարձ հաշվարկների իրականացման պայմանների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարությունը համաձայնություն է տվել նաև «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը, որով կպարզեցվի ապրանքի ծագման որոշման կարգը, ինչպես նաև հնարավորություն կտրվի առավել պարզեցված ընթացակարգերով մաքսազերծումներ անցկացնել ԱՊՀ երկրների միջև:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ