Շատերն են հիշում երեք տարի առաջ, օգոստոսի 18-ի չարաբաստիկ օրը: Կատարվել էր անդառնալին՝ սրտի կաթվածից մահացել էր Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը: Գույժը լսելուց ժամեր անց կյանքին վերջ էր տվել ընտանիքի միակը՝ 17-ը չլրացած գեղեցկուհի Դիաննան:
Եվ ահա այսօր՝ հոկտեմբերի 22-ին, կլրանար նրա 20-ամյակը:
Միակ դստեր կորուստը մեծ ցավ է սգավոր մոր համար, բոլորիս համար:
Դիաննան չհասցրեց ավարտել դպրոցը: Նա որոշել էր իրավաբան դառնալ, սակայն չհասցրեց նույնիսկ համադասարանցիների հետ վայելել վերջին զանգի բերկրանքը:
Նա այնքան էր սիրում հորը, որ չէր պատկերացնում առանց նրա ապրել գեթ մեկ ժամ:
Այսօր կրկին այցելել ենք քեզ, հավաքվել թարմ ծաղիկներով զարդարված շիրմաքարիդ շուրջ, խնկարկում քո հիշատակի համար:
Կարդացեք նաև
Նայելով պատվանդանին դաջված ձեր իրար գրկախառնված նկարին, մտածում ենք, թե ինչքան հզոր կարող է լինել հոր նկատմամբ սերը:
Հավերժ հիշատակ ձեզ, եւ ծնունդդ շնորհավոր, մեր սիրելի գեղեցկուհի Դիաննա:
Քո սիրելի պապիկ՝ Սպարտակ Ներսիսյան
«Առավոտ» օրաթերթ
22.10..2015