Իսպանաբնակ ջութակահար, Մադրիդի թագավորական օպերայի նվագախմբի անդամ, Կատարինա Գուրսկայի անվան Երաժշտական կրթության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Զոհրաբ Թադեւոսյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ո՞րն է եղել հորեղբոր՝ «Կոմիտաս» քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանի՝ իրեն տրված ամենատպավորիչ գնահատականը: «Հորեղբայրս ահավոր զուսպ է գնահատականներում, այն աստիճանի զուսպ, որ երբ ասում է՝ վատ չէ, ուրեմն նշանակում է՝ հրաշալի ես նվագել: Կոնկրետ գնահատական չի եղել, գովեստի խոսքեր չի ասել, գիտեմ, որ բոլոր դիտողություններն էլ իմ օգտին են: Առայսօր ես եղել եւ մնում եմ իր աշակերտը»,- պատասխանեց Զոհրաբ Թադեւոսյանը:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
21.10..2015