«Փաստ է, որ Ռուսաստանը Հայաստան է գործուղում այնտեղ գտնվող օլիգարխներին: Չեմ ուզում դա միայն սահմանափակենք Արա Աբրահամյանով, մենք տեսնում ենք, որ Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալում Սամվել Կարապետյանը, վերջերս նա իր ներդրումներն անվանեց բարեգործություն, իսկ դա արդեն քաղաքական գործունեության հայտ է: Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալել դարձյալ ռուսաստանցի օլիգարխ Ռուբեն Վարդանյանը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նկատեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը՝ հավելելով, թե այսկերպ «Սերժ Սարգսյանին ցույց են տալիս` այ, տես սրանց, եթե դու վարվես այլ կերպ, քան մենք ենք քեզ թելադրում, հաջորդ օրը սրանք կգան իշխանության»:
«Առավոտ» օրաթերթ
21.10..2015