Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Բացի ֆոտոսեսիաներից, ես բովանդակային բան չտեսա»

Հոկտեմբեր 22,2015 13:26

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների բավական բարելավված նախագիծ է դրված հանրաքվեի: Այսօր այդ մասին նա հայտարարեց «Հենարան» մամուլի ակումբում` հավելելով, որ ամենակարեւորը նոր համակարգին անցումն է, որը խորացնելու է մեր երկրում ժողովրդավարությունը: «Նոր գործիքներ են ներդրվելու, որոնք նաեւ ընդդիմությանը կուժեղացնեն»,- ասաց նա` հավելելով, որ դատական ատյանների անկախությունն էլ է ապահովվելու:

Դա խիստ դուր չեկավ մյուս բանախոս Ստեփան Սաֆարյանին: Վերջինս կարծում է, որ փոխվել է ամեն ինչ, բացի նրանից, ինչը պետք էր փոխել ու ապահովել դատական համակարգի անկախությունը: Ստեփան Սաֆարյանն առաջարկում է, որ դատավորներին էլ մարդիկ ընտրեն`այնպես, ինչպես, օրինակ, պատգամավորներին են ընտրում: Կարինե Աճեմյանը չի պատկերացնում` ինչպե՞ս է դա հնարավոր:

«Բացի ֆոտոսեսիաներից, ես բովանդակային բան չտեսա, անգամ քննարկումներում իմիտացիան եւ ձեւն ավելի կարեւոր են եղել, քան բովանդակությունը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Կարինե Աճեմյանը համամիտ չէ. «Նույնիսկ շատ արմատական ընդդիմադիրներ առաջարկներ են ներկայացրել եւ անցել են, ի զարմանս իրենց»:

Լրագրողներից մեկը նկատեց, որ եթե անգամ իմիտացիա եղել է, ուրեմն ընդդիմադիրներն են այդ իմիտացիան ստեղծել, քանի որ գնացել են նախագահի մոտ հանդիպումների, առաջարկներ են ներկայացրել մասնագիտական հանձնաժողովին: Ստեփան Սաֆարյանը խնայեց ընդդիմադիր գործընկերներին` նկատելով, որ իշխանությունն իրականում չի փորձում առկա խնդիրներին լուծում տալ, այլ տարբեր «խուճուճ-մուճուճ» ձեւերով փորձում է իր ձեռքում պահել կառավարման լծակները:

«Ձեր առաջարկը ներկայացնեիք, միգուցե ընդունվեր»,- Ստեփան Սաֆարյանին դիմեց Կարինե Աճեմյանը: «Հույս ունեի, որ դուք կներկայացնեիք ԳՄ նիստում»,- հումորով արձագանքեց Ստեփան Սաֆարյանը:

ՀՀ-ն ԵՄ-ի հետ դինամիկ աշխատում է, նոր փաստաթուղթ պիտի ստորագրվի, այս համատեքստում էլ, ըստ Կարինե Աճեմյանի, սահմանադրական բարեփոխումները դրական հեռանկար կարող են արձանագրել մեր երկրի համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031