Լրահոս
Օրվա լրահոսը

Հրեական հասարակության հետ կապերի խորհուրդը հայերի ջարդերը ցեղասպանություն է անվանել. Times of Israel

Հոկտեմբեր 22,2015 12:40

Հրեական հանրային քաղաքականության խորհուրդն ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է արել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքերի կողմից իրականացված հայերի ջարդը ճանաչել որպես ցեղասպանություն։ Այս մասին տեղեկանում ենք «Times of Israel»-ի հրապարակած հոդվածից։

Հրեական հասարակության հետ կապերի խորհուրդն իր տարեկան հանդիպման ընթացքում նաեւ կոչ է արել հրեական հասարակական կազմակերպություններին լոբբինգ անել ԱՄՆ կոնգրեսում եւ Սպիտակ տանը, որպեսզի պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդի մամուլի խոսնակը երեկ հաստատել է, որ սա առաջին անգամ է, որ խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Այս շարժումը կատարվածը ցեղասպանություն է անվանել, բայց հրեական բազմաթիվ այլ կազմակերպություններ հրաժարվել են դա անել։

Բանաձեւը հրեական համայնքին կոչ է անում աշխատել հայ-ամերիկյան խմբերի հետ, որպեսզի ցեղասպանության ճանաչման գործում առաջընթաց գրանցվի. «Մենք չպետք է այս պահի քաղաքականությանը կամ ԱՄՆ կառավարության Թուրքիայի հետ հարաբերություններին թույլ տանք իշխել հայերի տանջանքները ճանաչելու մեր բարոյական պարտականության վրա»։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031