Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր իրականության հայելին. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 22,2015 12:37
Karabax komite

«Ղարաբաղ» կոմիտեի անդամների ճանապարհները Անկախությունից ի վեր բաժանվել են։ Նրանք հակադիր ճամբարներում են հայտնվել, իրար հետ թշնամացել, տրորել իրար, անխնա քննադատել։ Տարբեր կերպ են դասավորվել նրանց ճակատագրերը։ Մեկը Հանրային Խորհրդում է, մյուսը՝ Հայաստանում չէ վաղուց, երրորդը՝ ընդդիմադիր գործունեություն է ծավալում, չորրորդը տաքսի քշում։

Բայց բոլորին միավորողը մեկն է. նրանք կանգնած են մեր պետականության ակունքներում, նրանք արել են այն, ինչը դարերով չի հաջողվել հայերիս, նրանք պատմություն են կերտել, եւ այդ ամենը՝ առանց շահ հետապնդելու, իրենց համոզմունքներով, գաղափարներով, բոլորիս համար երջանիկ ապագա ստեղծելու ցանկությամբ։ Միգուցե մեր պետության այս ողբալի վիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ չենք կարողանում գնահատել նրանց գործը։ Մեր թուլությունները, մեր դժվարությունները հաղթահարելու հեշտ ձեւերից մեկն է դարձել ամեն ինչ բարդել նրանց վրա. թե էս սաղ դուք եք արել, գյոզալ երկիրը քանդել եք, գործարանները թալանել, ցուրտ ու խավար բերել։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031