Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը մերժվեց

Հոկտեմբեր 22,2015 12:44

Շենգավիթ վարչական համայնքի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյան ) փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դատական նիստը դեռ  չսկսած՝ դատավորը գնաց խորհրդակցական սենյակ: Փաստաբանը վիճարկում է դատախազ Ռ. Էլիզբարյանի՝ քրգործի հարուցումը կարճելը վերացնելու որոշումը:

Դատարանը մերժեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը՝ պատճառաբանությամբ, որ ընդհանրապես այն ենթակա չէ դատարանների քննության: Մինչդեռ պարոն Բաղդասարյանը նշեց, որ այլ՝ Արաբկիր վարչական շրջանի դատարանը Քոսյանի գործով քննության է առել նման բողոքը:

Պարոն Բաղդասարյանը իր վրդովմունքն է հայտնում. «Ինչո՞ւ Քոսյանի գործով ընդդատյա են, Բաղդասարյանի գործով՝ ոչ»:

Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով: Նա մեղադրվում է մոտ երկու տարի առաջ քննված քրեական գործով անցնող վկայի վերաբերյալ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու եւ տարածելու մեջ: Այդ գործի դատաքննության ընթացքում փաստաբանը դատարանին միջնորդել է իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տված վկայի հոգեկան առողջության վերաբերյալ փաստաթուղթ պահանջել համապատասխան հաստատությունից, դատարանը բավարարել է միջնորդությունը: Պարզվել է, որ վկան հոգեկան հիվանդությամբ է տառապում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031