Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում «լուրջ» եւ «անլուրջ» քաղաքական ուժեր չկան։ Հայաստանում ընդհանրապես քաղաքական ուժեր չկան. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 22,2015 12:28

Այսօրվա ՀՀԿ-ն, ահա, ճիշտ եւ ճիշտ խորհրդային տարիների Կոմկուսի նման «լուրջ ուժ» է։ Պարզապես հագուկապներն են ավելի շքեղ, ծառայողական մեքենաները ավելի ճոխ, «կենդանի քաշը»՝ ավելի մեծ։ Պարզ ասած՝ ՀՀԿ-ն կուսակցություն չէ։ Դրանք այն մարդիկ են, ովքեր հավաքվել են ինչ-ինչ ճանապարհներով պատահաբար իշխանության հասած Սերժ Սարգսյանի կոդքին, որպեսզի վայելեն իշխանության բարիքները։ ՀՀԿ-ից ի՞նչ կուսակցություն։ Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, ասենք, որ վաղը Հայաստանում իշխանափոխության լինի, ու ՀՀԿ-ի շարքերում հարյուր հոգուց ավելի շատ մարդ մնա։ Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, ասենք, Գալուստ Սահակյանին կամ Շմայսին՝ որպես ընդդիմադիր Ազատության հրապարակի հարթակից քաղաքական ճառ ընթերցելիս։ Չէ, բան չունենք ասելու, այսօրվա ՀՀԿ-ն իսկապես լուրջ աժ է, բայց՝ ոչ քաղաքական։

Կամ գուցե «Բարգավաճ Հայաստանն» է լուրջ ուժ։ Փետրվարի, ինչպես իրենք են ասում՝ «հայտնի իրադարձություններից» հետո լրջությունը տեսանք։ Ւսկ ի՞նչ էր պատահել։ Կուսակցության առաջնորդը հայտարարել էր, որ հեռանում է քաղաքականությունից։ Է, եթե «լուրջ ուժ» էր՝ թող վերադասավորեր ուժերն ա շարունակեր պայքարը։ Պատկերացնո՞ւմ եք՝ Մեսսին հեռանա «Բարսելոնայից», ու դրանից հետո թիմի կեսը հայտարարի, որ այսուհետ զբաղվելու է բադմինտոնով, մյուս կեսն էլ գնա «Ռեալի» մարզադաշտում «աուտչիկ» աշխատի։ Լուրջ թիմերն այդպես չեն վարվում։

Կամ գուցե Դաշնակցությո՞ւնն է լուրջ ուժ։ Այդ կուսակցությունն ինքն իր համար ինչ-որ ազգային-ազատագրական իմիջ է հորինել ու դրա տանիքի տակ արդեն 20 տարի է՝ զբաղված է բացառապես քաղաքական առեւտրով։ Մեծ հաշվով՝ այդ կուսակցությունը պաշտոններ պոկելուց բացի ոչնչով չի զբաղվել, ընդ որում՝ ամեն անգամ որեւէ պաշտոն պոկելուց հետո հաջողացրել է կատարելապես ձախողել ամեն ինչ։ Որ ոլորտը տվել են՝ անմիջապես կոռուպցիոն «երկնիշ աճ» է արձանագրել, որ մարզը վստահել են՝ անմիջապես ֆեոդալական կարգեր են հաստատվել։ Մի խոսքով՝ Դաշնակցությունը նույն ՕԵԿ-ն է, բայց՝ «ազգային-ազատագրական իմիջով»։ Իմիջը հանում ես՝ տակը մնամ է միայն պաշտոնների լուրջ առեւտուրը։

Մի խոսքով՝ Հայաստանում «լուրջ» եւ «անլուրջ» քաղաքական ուժեր չկան։ Հայաստանում ընդհանրապես քաղաքական ուժեր չկան:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031