Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հալեպի արվարձանների 80 տոկոսն ազատագրվել է (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 22,2015 12:16

«2 օր առաջ Բաշար Ասադը հայտնվեց Մոսկվայում եւ հանդիպումներ ունեցավ նախագահ Պուտինի հետ: Սա բոլորիս զարմանքն առաջացրեց, բայց դա լավ նշան է՝ Սիրիայի կառավարությունը դիմել է ՌԴ կառավարությունը, որպեսզի միջամտի: 1,5 տարի է՝ ԱՄՆ-ն եւ Եվրոպան իբր թե ռմբակոծում են ԻՊ-ի դիրքերը, բայց արդյունքում ԻՊ-ն ավելի ուժեղացավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց hալեպահայ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:

Նա փաստեց, որ վերջին 10 օրում Ռուսաստանի օդուժի, սիրական բանակի եւ «Հզբոլլահ» խմբավորման զինյալների առաջխաղացման շնորհիվ Հալեպի արվարձանների 80 տոկոսն ազատագրվել է. «Հույս ունենք, որ առաջիկա մի քանի օրում Հալեպը կազատագրվի, մասնավորապես՝ այն բարձունքները, որտեղից ռմբակոծվում են նաեւ հայկական թաղամասերը»:

Բանախոսի տեղեկություններով՝ վերջին 4 տարում 100 սիրիահայ է մահացել. «Օրեր առաջ էլ երկու զոհ ունեցանք՝ մայր եւ որդի ռումբի պայթյունից մահացան»,- հայտնեց Վազգեն Մեսրոպյանը: Նրա խոսքով՝ Թուրքիան գրկաբաց ընդունել է զինյալներին եւ փախստականների անվան տակ ուղարկել Գերմանիա, Շվեդիա եւ այլ եվրոպական երկրներ:

Վազգեն Մեսրոպյանի գնահատմամբ՝ հալեպահայ համայնքի վիճակը խղճալի է. «Գյուլբենկյան եւ Հայկազյան դպրոցները միացել են, 1-6 դասարաններում 210 աշակերտ կա: Ճեմարաններից մեկում պատերազմից առաջ 1500 աշակերտ կար, այսօր՝ 400: Երեք դպրոց էլ ռմբակոծված է: Ընդհանուր 2080 աշակերտ ունենք, հետեւաբար հալեպահայության թիվը 40.000-ից հասել է 8000-ի»:

Ինչ վերաբերում է մշակութային հուշարձաններին, կանգուն է Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սուրբ Գեւորգը թալանված եւ այրված է, իսկ 40 Մանկանց եկեղեցին եւս քանդված է:

Մեսրոպյանի խոսքով՝ Հայաստանում գտնվող 10.000 սիրիահայերից 1000-ն է աշխատում, մնացածն անգործ է. «Հիմնականում երիտասարդներն են աշխատում, ասենք մատուցող, որոշ գործարարներ էլ ռեստորաններ կամ գեղեցկության սրահներ են բացել: Կառավարությունն օժանդակեց սիրիահայերին, բայց շատերը ծախսերին չդիմացան եւ լքեցին Հայաստանը»: Վազգեն Մեսրոպյանի տվյալներով՝ նրանք հաստատվել են հիմնականում Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Կանադայում:

Ի դեպ, բարերարներից մեկը 3 հալեպահայ ընտանիքի համար Երեւանում տուն է գնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031