Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սմբատ Կարախանյան. «Ռուսաստանյան մեծահարուստները փորձում են ինչ-որ մի բան ՀՀ-ում շտկել». «168 ժամ»

Հոկտեմբեր 22,2015 12:13

«168 ժամ»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը

– Պարոն Կարախանյան,անակնկալ կերպով հայաստանյան քաղաքական դաշտում հայտնվելու ցանկություն հայտնեց Ռուսաստանի Հայերի միության (ՌՀՄ) ղեկավար Արա Աբրահամյանը, ում արդեն սկսել են համեմատել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ նրան վերագրելով նույն քաղաքական ճակատագիրը։ Խոսակցություններ,կան նաև այն մասին, որ նրա հետ Մոսկվան է հույսեր կապում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Աբրահամյանը որոշեց մտնել հայաստանյան քաղաքական դաշտ։

– Նա իր երևանյան ասուլիսի ընթացքում, կարծում եմ, տվեց սպառիչ պատասխան։ Չեմ կարծում, որ նա պատրաստվում է բեկումներ մտցնել հայաստանյան կյանքում, նա պարզապես ՌՀՄ նախագահն է, ՌԴ-ում հասարակական ամենամեծ կազմակերպության ղեկավարը, ով մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացնում ՀՀ-ում, քաղաքականությամբ է հետաքրքրվում և ցանկանում է մասնակցել այդ քաղաքականությանը։ Վատ բան չեմ տեսնում դրանում, հատուկ նպատակներ՝ ևս, առավել ևս ՌԴ-ն նրա միջոցով Հայաստանում կուսակցություն չի բացում և նրա միջոցով փորձում հարցեր լուծել Հայաստանում։ Դրա կարիքն այսօր չկա։

Աբրահամյանը, որպես քաղաքականությամբ հետաքրքրվող, ասում է, որ ցանկանում է լավ գործ անել Հայաստանի համար, քաղաքական դաշտում է տեսնում իր հնարավորությունները։ Մեկ այլ նրբություն էլ կա այստեղ, նա ասել է, որ մինչև մարտ ամիսը կսպասի, եթե հնարավորություն կա կամ կգտնի անհրաժեշտություն,  կաջակցի հայաստանյան ուժերի, որոնք կստեղծեն կուսակցություն։ Նա, ինչպես շատերը, անհանգստացած է Հայաստանի իրավիճակով։ Հայաստանը պետք է խելքի գա, խայտառակ իրավիճակը, որն այսօրվա դրությամբ կա Հայաստանում, տարիների ընթացքում չի փոխվում և դեպի դրականը տեղաշարժեր չկան ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ արտաքին քաղաքական, սոցիալական ոլորտներում։ Այս ամենը ՌԴ-ին ևս ձեռնտու չէ։

Որքան էլ քննադատենք ՌԴ-ին, այնուամենայնիվ պետք է ընդունենք, որ ՌԴ գործիչներն են, որ ցանկանում են Հայաստանի համար ինչ-որ լավ բան անել, խոսքը Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց մասին է։ Այսինքն՝ վերջին հաշվով, ռուսաստանյան մեծահարուստները փորձում են են ինչ-որ մի բան ՀՀ-ում շտկել, և ձեռք մեկնել: Փաստ է, որ հայաստանյան բոլոր ոլորտներում իշխանությունը տապալվել է, և ՌԴ-ն կցանկանար, որպեսզի ՀՀ քաղաքացին ստեղծեր միավորումներ, որոնց շուրջ հանրությունը կմոբիլիզանար։ Այդպիսի պրոյեկտ է ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի նախաձեռնությունը, համատեղ շտաբները, «Չենք անցկացնին», պետք է պայքարել սահմանադրական բարեփոխումներ կոչվող ֆարսի դեմ, սակայն ՀՀ քաղաքացին պետք է որոշի, եթե որոշեն, որ հինգ հազար դրամները պետք է վերցնեն ու գնան քվեարկեն, տեր չկանգնեն իրենց ձայնին, ապա ՌԴ-ից էլ լինի, Ճապոնիայից էլ լինի՝ կստեղծեն այստեղ կուսակցություններ և ինչ ցանկանան՝ կանեն։ Բոլորին անհանգստացնում է ՀՀ-ի վիճակը, բոլորն են այդ մասին մտածում:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031