Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ»-ի ճակատը պետք է համախմբվի մի սկզբունքի շուրջ՝ ապահովել հանրաքվեի օրինականությունը. «168 ժամ»

Հոկտեմբեր 22,2015 11:55

Հարցազրույց 1990թ. Գերագույն խորհրդի անդամ, ԳԽ նախագահության անդամ, 1994-1998թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի հետ

– Քարոզարշավն արդեն սկսվել է, «այո»-ի և «ոչ»-երի ճամբարները ձևավորված են, ինչպե՞ս եք գնահատում ներկայիս գործընթացները։

– Իրական պատկերը փողոցում է երևում՝ հասարակությունը շատ խորն անտարբերությամբ է լցված, առավելագույնը՝ 5%-ը հետաքրքրություն ունի Սահմանադրության նկատմամբ։

– Այս պարագայում կեղծիքներ պետք է անե՞ն՝ հանրաքվեն կայացնելու համար։

– Այլ ճանապարհ չկա, հիշեք միայն նախորդ՝ 2005թ. հանրաքվեն և այն, որ առկա հարցադրումները չեն հուզում մեր հանրությանը։ Նաև այն խնդիրները չեն դրված, որ կարող են հուզել։ Հասարակությունը կանգնած է շատ լուրջ խնդիրների առջև, որոնցից ամենալուրջն արդյունավետ կառավարման համակարգի ստեղծման խնդիրն է։ Իսկ արդյունավետ կառավարման ստեղծման հիմքն օրինական ընտրություններն են։ Արդյոք մեզ խոստանո՞ւմ են, որ ընտրություններն օրինական կլինեն։ Ակնհայտ է, որ՝ ոչ։

– Հանրապետականները հայտարարում են, որ միջազգային, ժողովրդավարական չափանիշներով հանրաքվե կանցկացվի, և կեղծելու խնդիր չկա։ Սակայն իշխանական շտաբի ղեկավարը Հովիկ Աբրահամյանը նշանակվեց, ով նաև նախագահական ընտրությունների ժամանակ էր ՀՀԿ շտաբի ղեկավարը։ Իսկ այն ժամանակ ընդդիմությունն աղաղակող կեղծիքների մասին էր հայտարարում։

– Օրինական ընտրությունների հույս չի կարելի ունենալ, որովհետև այս իշխանությունն այլ կերպ չի կարող։ Պատմությունն է դա ապացուցում։ Ես չեմ կարծում, որ «ոչ» քարոզելու մեծ կարիք կա։ Սահմանադրության նախագիծը կազմողները վատ աշխատանք են կատարել, խոսեցի մի հոդվածի մասին, մյուս մասնագետները մյուս հոդվածների վերաբերյալ նույնն են փաստում։ Կարծում եմ՝ ամբողջ «ոչ»-ի ճակատը պետք է համախմբվի մի սկզբունքի շուրջ, որ հանրաքվեի օրինականությունն ապահովեն։ Բովանդակային առումով հանրությանը հասցնելու  խնդիր չկա։ ՀՀ քաղաքացու, պետության ու հասարակության զարգացման խնդիրը չի դրվում, այլ այս քաղաքական ուժի վերարտադրության հարցը։ Հավատացեք, բացի գործող պաշտոնյաներից ու կերակրատաշտակին մոտ լինելու ձգտում ունեցողներից, շատ ջատագով այն մեր երկրում չունի։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031