Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում անհայտ կորած ազատամարտիկների հարազատների հետ

Հոկտեմբեր 22,2015 11:57

Հոկտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և համապատասխան համայնքների ղեկավարների մասնակցությամբ, տեղի ունեցավ ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար, փոխգնդապետ Սամվել Ասատրյանի հանդիպումը Արցախյան ազատամարտի ժամանակ Վայոց ձորից անհայտ կորած անձանց հարազատների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ,,ՀՀ Զու ռազմական բժիշկների հայկական ասոցիացիայի,, փոխնախագահ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը, ՀՀ Զու ռազմական բժշկության վարչության ներկայացուցիչներ բ/ծ մայոր Հայկազ Սրեյանը և բ/ծ կապիտան Նելլի Հովսեփյանը, ինչպես նաև ,,Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ,, ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանը:

Փոխգնդապետ Սամվել Ասատրյանը ներկայացրեց գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով ՄԱԿ-ի ,,Հատուկ ընթացակարգեր,, ծրագիրը և այդ ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող աշխատանքները:

Իսկ ՀՀ Զու ռազմական բժիշկների հայկական ասոցիացիայի և ՀՀ Զու ռազմական բժշկության վարչության ներկայացուցիչները կատարեցին անհայտ կորածների հարազատների առողջական վիճակի գնահատում:

Նշվեց, որ անհայտ կորածների հարազատների համար, ովքեր կունենան որակավորված և մասնագիտացված բուժօգնության կարիք, բուժօգնություն կիրականացվի ՀՀ ՊՆ համակարգի կամ անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ քաղաքացիական առողջապահական հաստատություններում:

Նշենք, որ Վայոց ձորից անհայտ կորածների հարազատների սոցիալական խնդիրները գտնվում են նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուշադրության ներքո:

Հյուրերը վերջում հանդիպեցին մարզպետ Հարություն Սարգսյանին և քննարկեցին հանդիպման արդյունքները:

Վայոց Ձորի  մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031