Դորտմունդի «Բորուսիայի» կազմում Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին երեկ խոսել է նաեւ ադրբեջանական «Գաբալայի» գլխավոր մարզիչ Ռոման Գրիգորչուկը:
«Ես լավ ճանաչում եմ Մխիթարյանին եւ չեմ մտածում, թե նա ծնունդով որտեղից է: Նա լավ ֆուտբոլիստ է եւ մենք մրցակցի հետ խաղին նախապատրաստվելիս չէինք մտածում նրա անձնագրի մասին: Եթե Մխիթարյանը գար Բաքու, մենք, նկատի առնելով նրա ներկայությունը խաղադաշտում, խաղային այլ սխեմա կնախապատրաստեինք», – ասել է նա: