Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ-ի գիտությամբ նախկինում ազատազրկվածն առաջնագիծ է գնում. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 22,2015 11:15

Ստացել ենք ՀՀ ՊՆ-ի աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանի ստորագրությամբ մի գրություն, որտեղ ասված է. «Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը նախաձեռնել է «Օժանդակ օգնություն բանակին» համացանցային ակցիան, որի շրջանակներում էլ համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ իրականացնելով այցելություններ ու նկարահանումներ սահմանային զորամասերում եւ մարտական հենակետերում։ Օգտակար համարելով «Օժանդակ օգնություն բանակին» համացանցային ակցիան եւ դիտարկելով այն որպես բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը նպաստող նախաձեռնություն՝ ՀՀ ՊՆ-ն դեմ չէ վերջինիս իրականացմանը ու աջակցում է այդ նախաձեռնությանը։ Որեւէ ֆինանսական աջակցություն կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի նախաձեռնած «Օժանդակ օգնություն բանակին» համացանցային ակցիային ՀՀ ՊՆ-Ն չի տրամադրում» :

Ըստ ՊՆ աշխատակազմի ղեկավարի՝ ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում Արշակ Զաքարյանի անձնական տեսակետները, որոնք կարող են եւ չհամընկնել ՀՀ ՊՆ-ի պաշտոնական դիրքորոշումներին. «ՀՀ ՊՆ-ն որեւէ առնչություն չունի նաեւ Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումների հետ։ ՀՀ ՊՆ-ի անունից տեղեկատվություն տարածելու իրավունք եւ լիազորություն ունեն միայն համապատասխան պաշտոնատար անձինք։ Արշակ Զաքարյանի՝ ՀՀ-ում հաստատվելուց ի վեր ՀՀ իրավապահ մարմինների կողմից վերջինիս գործունեության մեջ չի նկատվել ՀՀ օրենսդրությանը հակասող որեւէ բան, եւ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, ունի նույն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք ունեն մյուս բոլոր ՀՀ քաղաքացիները։ Բանակ-հասարակություև կապի ամրապնդման շրջանակում, ՀՀ ՊՆ-ն համագործակցում է հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կառույցների ու անհատների հետ։ Հետայսու նույնպես ՀՀ ՊՆ-ն իր վարած քաղաքականության շրջանակում պատրաստակամ է քննարկել համագործակցության ցանկացած առաջարկ եւ աջակցել հայրենասիրական նախաձեռնություններին»։

Թե որքանով են լուրջ ՀՀ ՊՆ-ի փաստարկները, թող ընթերցողները դատեն, մենք մնում ենք մեր կարծիքին, որ սահմանի մասին տեղեկությունները պետք է վերահսկվեն պետական օղակների կողմից, իսկ ՊՆ-ն կարծում Է, որ ում մտքով ինչ անցնի, կարող է հրապարակել՝չպատկերացնելով անգամ դրա վտանգավորության մասին։ Ինչպես ասում են՝ ճաշակի հարց է, ափսոս, որ գործ ունենք ՀՀ սահմանների անվտանգության մասին նուրբ տեղեկատվության հետ։

Շարքայիններ՝ Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. նենե says:

    Շարքային լրաԳՐՈՂիկներ ,գրիչ բռնել եք սովորե՞լ․անկապ անհեթեթ բաներ պիտի դուրս տաք չէ՞>Դե >թերթից էլ ինչ պահանջես;լավ կլինի նման բաներ դուք կազմակերպեք ,նաև գնաք սահման ,թե չէ նստել եք կաֆեում ու դուրս եք տալիս

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031