Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել նույնականացման քարտ ունեցող ընտրողի հետ. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 22,2015 11:08

Առաջիկա սահմանադրական հանրաքվեի կռվաններից մեկն էլ նույնականացման քարտերի խնդիրն է. արդյոք ՀՀ քաղաքացիները պետք է իրավունք ունենան նույնականացման քարտով քվեարկել, թե ոչ։ Այս հարցի պատասխանն այսօրվա դրությամբ դեռևս տրված չէ։

Սակայն այն շարունակում է օրակարգում մնալ, ինչը՝ փաստում է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի խորհրդարանի իշխող Հանրապետական կուսակցության չորս պատգամավորներ՝ Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մինասյանը եւ Գագիկ Մելիքյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում, որպեսզի ընտրողներն իրավունք ստանան քվեարկությանը մասնակցել նաեւ նույնականացման քարտերով։ Իսկ որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ նույնականացման քարտը, ըստ ՀՀ օրենսդրության, նույնպես անձը հաստատող փաստաթուղթ է։ Համանման նախագիծ նախկինում ներկայացրել էր նաեւ ԲՀԿ խմբակցության անդամ, բայց գարնանից նշված կուսակցությունից դուրս եկած պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Սակայն նրա հեղինակած նախագծի քննարկումն արդեն իսկ մեկ տարով հետաձգվել է։ Ուստի նման պայմաններում ՀՀԿ-ականների ցանկությունը, որ այդ խնդիրը վերստին քննարկման առարկա դառնա, կասկածներ է առաջացնում առ այն, որ իշխանությունները կփորձեն մինչեւ հանրաքվեն «անցկացնել» այդ նախագիծը;

Ինչպես հայտնի է՝ քվեարկության ժամանակ ընտրողի անձնագրում, զինվորական գրքույկում կամ անձնագրին փոխարինող փաստաթղթում կնիք է դրվում, ինչը հնարավոր չի լինի անել նույնականացման քարտով քվեարկելու դեպքում։ Իհարկե, ՀՀԿ-ական պատգամավորներն այս առնչությամբ առաջարկել են ՀՀ ընտրական օրենսգրքում հատուկ պարբերություն ավելացնել, որով կսահմանվի, որ նույնականացման քարտերի վրա կնիք չի դրվում։ Իհարկե, եթե անգամ դնեն էլ, միեւնույն է, դա կլինի անիմաստ, քանի որ քարտերը պլաստիկ են, եւ ցանկացած

կնիք հեշտությամբ կմաքրվի այդ պլաստիկի վրայից։ Բացի այդ՝ նույնականացման քարտերի վրա չի նշվում քաղաքացու հասցեն։ Այսինքն՝ եթե նույնականացման քարտով քվեարկելու համակարգը ներդրվի, ապա այն կարող է ընտրակեղծարարության անսպառ հնարավորություն ստեղծել։ Բանն այն է, որ հազար հոգին նույնականացման քարտերով կկարողանա մի քանի հարյուր հազար ընտրողի փոխարեն քվեարկել, քանի որ քարտի վրա բնակության հասցեն նշված չէ։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031