Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Եվրոպա լիգայի շրջանակներում «Գաբալայի» հետ հանդիպումից առաջ երեկ ուշ երեկոյան Բաքվում մամուլի ասուլիս է տվել:
Նա ասել է, որ իրենք ունեն հաղթելու նպատակ, հարգում են մրցակցին, սակայն հավատում են իրենք՝ իրենց: Բնականաբար, շոշափվել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի բացակայության հարցը: «Հենրիխ Մխիթարյանը Բաքու չկարողացավ ժամանել քաղաքական խնդրի պատճառով: Մենք կարեւոր խաղացող կորցրինք, բայց նրան փոխարինող ունենք», – ասել է Տուխելը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ euronews.com-ի