Լրահոս
Օրվա լրահոսը

10 մղձավանջ, որ դուք, հավանաբար, ունեցել եք

Հոկտեմբեր 22,2015 11:30

Ի՞նչ են դրանք իրականում նշանակում
Omgfacts.com-ն առանձնացրել է ամենատարածված 10 մղձավանջները եւ բացատրել դրանց նշանակությունը.

1. Թակարդում կամ ինչ-որ տեղ փակված լինելը
Երազում թակարդում լինելը ցույց է տալիս հուսախաբությունը, որ դուք ունենում եք իրական կյանքում եւ չեք հավատում, որ ինչ-որ ձեւով կարող եք փոխել իրավիճակը: Օրինակ՝ դուք կարող եք դժգոհ լինել ձեր աշխատանքից, ընտրած մասնագիտությունից եւ այլն:

2. Դավաճանված լինելը
Դավաճանությունը երազներում նշանակում է, որ դուք ձեզ օտարված, մեկուսացված ու լքված եք զգում ձեզ համար սիրելի ինչ-որ մեկի կողմից:

3. Մահանալը
Մահը երազում նոր սկիզբ է նշանակում: Սա նշան է, որ ձեր կյանքում անհաջողությունների շրջանը վերջանում է եւ ձեզ նոր սկզբի հնարավորություն տալիս:

4. Կորած լինելը
Այս մղձավանջը սովորաբար այցելում է այն ժամանակ, երբ դուք իրական կյանքում անհանգստություն, շփոթմունք եւ հուսախաբություն եք զգում: Օրինակ՝ երբ իրական կյանքում նոր աշխատանքի եք անցնում կամ նոր քաղաք եք տեղափոխվում:

5. Վնասված լինելը
Եթե երազում ձեզ վնասված եք տեսնում, սովորաբար կապվում է մի իրավիճակի հետ, որտեղ դուք ձեզ անօգնական ու անզոր եք զգում:

6. Ատամ կորցնելը
Երազում ատամ կորցնելը անվստահության կամ դեպրեսիայի նշան է: Դա նաեւ նշան է, որ իրական կյանքում մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որը ստիպում է ձեզ անինքնավստահ ու անօգնական զգալ, այդ թվում՝ ծերացումը եւ գիտակցելը սեփական մահկանացու լինելը:

merk

7. Մերկ լինելը
Երազում մերկ լինելը նշանակում է ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հանդեպ ամոթ զգալ կամ խոցելի լինել: Դա նշանակում է, որ ձեզ վախեցնում է մարդկանց ուշադրությունը գրավել ինչ-որ բանի վրա, որը դուք փորձում եք թաքցնել, ինչի արդյունքում դուք կարող եք կորցնել ձեր հեղինակությունը:

8. Քննությունը ձախողելը
Երազում քննություն ձախողելը նշանակում է, որ իրականում անցյալում, ներկայում կամ ապագայում անհանգստություն եք ունեցել քննությունը ձախողելու: Քննությանը անպատրաստ լինելը նշանակում է, որ դուք ձեզ պատրաստ չեք զգում առաջիկայում ձեզ սպասվող մարտահրավերներին: Դա խոսում է այն վախի մասին, որ դուք հնարավոր է՝ չարդարացնեք մարդկանց սպասումները եւ հիասթափեցնեք նրանց:

9. Փախչելը կամ հետապնդված լինելը
Երազում ինչ-որ մեկի կողմից հետապնդված լինելը իրականում նշանակում է, որ դուք ինչ-որ նպատակ եք հետապնդում, իսկ այս մղձավանջը հուշում է հնարավոր դժվարությունների մասին: Դա կարող է նաեւ նշանակել, որ դուք ինքներդ ձեր կողմից եք հետապնդվում, ինչը ցույց է տալիս, որ դուք դեռ չեք հաշտվել ինչ-որ բանի հետ: Հնարավոր է՝ դա նաեւ ինչ-որ մեկի հանդեպ զայրույթ կամ նախանձ ունենալու նշան լինի:

ynknel

10. Ընկնելը
Սա ամենատարածված մղձավանջն է: Ընկնելը, հավասարակշռությունը կորցնելը կամ սայթաքելը խոսում է իրադրության վերահսկողությունը ձեռքից բաց թողնելու վախի մասին: Դա վկայում է ինչ-որ բանի հանդեպ ունեցած անհանգստության մասին, երբ զգում եք, որ կորցնում եք իրադրությունը շտկելու կամ փոխելու հնարավորությունը:

Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031