Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սեւանի ջրի հաշվին հավելյալ հոսանք են ստանում». բնապահպան

Հոկտեմբեր 21,2015 21:00

Բնապահպան Սիլվա Ադամյանը վստահ է, որ Սևանա լճի համար նախատեսված ջրից հիդրոէլեկտրակայանները հավելյալ հոսանք են ստանում:

Հիշեցնենք,որ բնապահպաններն ահազանգում են, որ Սևանա լճի համար նախատեսված ջուրը հոսում է դեպի հիդրոէլեկտրակայաններ: Սիլվա Ադամյանը պատմեց, որ երբ մի խումբ բնապահպաններ հիդրոէլեկտրակայանների ղեկավարությանը ահազանգել են խնդրի մասին, մեծ աղմուկ է բարձրացվել. «Այնպիսի ընդդիմություն էր սկսվել, հարձակվել էին բնապահպանների վրա, թե նման բան չկա, ինչ եք խոսում: Իհարկե, պարզ է, որ «լեվի» ձեւով են այդ ամենն անում, Ինչքան շատ ջուր հոսի, հիդրոէլեկտրակայաններն այնքան շատ հոսանք կստանան, բայց, իհարկե, կառավարության այդպիսի որոշում չկա»:

Նա նկատեց, որ հիդրոէլեկտրակայանների կողմից  Սեւանի ջուրն օգտագործվելու արդյունքում Սեւանի ջրի մակարդակը 10 սանտիմետրով իջել է:

Տիկին Ադամյանի խոսքով, Սեւան-Հրազդան կասկադը նույնպես Սեւանից հոսող ջուրը մեծ թափով օգտագործում էր, ու բնապահպանների ահազանգը նույնպես մնաց անպատասխան. «Մեր փորձագետներից մեկը Արամ Գրիգորյանը ներկայացրեց հարցը բնապահպանության նախարարությանը, իսկ նախարարությունը մի հանդիպում կազմակերպեց բնապահպանների եւ Սեւան- Հրազդան կասկադի տնօրինության հետ, բայց նրանք ժխտեցին, որ ջրի քանակությունն անսպառ գնում է ու ոչ մի հաշվարկ չկա: Իրենց հաշվարկները չէին համապատասխանում մեր թվերին: Բայց փաստը մնում է փաստ, որ նման Սեւանի ջուրն անխնա օգտագործում էին»:

Բնապահպանը նաեւ ասաց, որ Սեւանը բացի հիդրոէլեկտրակայաններին ջուր մատակարարելուց, պետք է մատակարարի նաեւ գյուղացուն, բայց իրենց հետազոտությունները ցույց են տալիս, որ Արարատյան հարթավայրում այդ խնդիրն էլ չի լուծվում. «Բոլորն ասում են՝ ջրբացթողում է արվում ըստ կանոնակարգի, կառավարության որոշմամբ ու դրանով հարցը փակում են: Բայց անհերքելի է, որ  մի նպատակ կա՝ Սեւանի մակարդակն այսքանից չթողնել բարձրանա, որ Սեւանում բիզնեսը չտուժի: Ահազանգում եմ՝ եթե Սեւանում լուրջ փոփոխություններ լինեն, Հայաստանը կկանգնի լուրջ վտանգի առջեւ, որովհետեւ Սեւանը ռազմավարական  նշանակություն ունի առաջին հերթին Հայաստանի անվտանգության համար, մեր ջրային պաշարն է, նաեւ մեր ձկնային պաշարների ակունքն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031