Դորտմունդի «Բորուսիայի» օդանավն այսօր ժամը 17:00-ին առանց Հենրիխ Մխիթարյանի վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայան:
Գերմանական գրանդ ակումբը հարեւան երկրում Եվրոպա լիգայի «C» խմբի երրորդ տուրում հյուրընկալվելու է տեղի «Գաբալային»: Այսօր երեկոյան նախատեսված է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի նախախաղային մամուլի ասուլիսը, որին հաջորդելու է նրա թիմի վերջին մարզումը հանդիպումից առաջ:
Խմբում «Բորուսիան» եւ «Գաբալան» գտնվում են մրցաշարային աղյուսակի հակառակ կողմերում. «Բորուսիան» երկու հանդիպումից հետո 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Գաբալան» ընդամենը մեկ միավորով ընթանում է վերջին տեղում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ azerisport.com-ի