Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը փախստականների հարցում համերաշխության կոչ է անում

Հոկտեմբեր 21,2015 19:12

Ստրասբուրգում այսօր Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսից առաջ «Փախստականները եւ միգրացիայի ճգնաժամը. որն է տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների դերը» թեմայով քննարկման ժամանակ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը «Եվրոպայի թիվ 1 մարտահրավերի՝ փախստականների եւ միգրացիայի հարցում» համերաշխության կոչ է արել:

«Եթե երբեւիցե համերաշխության կարիք է եղել, դա հիմա եւ դա մեր պարտականությունն է «համերաշխություն» բառը պարտականություն դարձնել: Համերաշխություն փախստականների նկատմամբ, որոնք փախչում են պատերազմից, հակամարտությունից եւ աղքատությունից: Համերաշխություն առաջապահ պետություններից, տարանցման երկրներից եւ նպատակակետ երկրներից: Համերաշխություն եվրոպական երկրներից, որոնք նույնպես պայքարում են որպես տարանցիկ եւ նպատակակետ երկրներ: Համերաշխություն մեր տարածաշրջանի երկրներից, քաղաքներից, գյուղերից. ահա թե ինչու է Կոնգրեսի աշխատանքն այդքան կարեւոր»,- մասնավորապես նշել է ԵԽԽՎ նախագահը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031